Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ ինքնաթիռներ են կործանվել, ինչու՞ քննարկման առարկա դարձավ Տու-154-ը, որովհետև մարդկային բնազդն ու կենդանական հակումները համաշխարհային քաղաքականության մեջ, իրենց ուրույն տեղն ունեն, եթե ինքնաթիռը չգնար Սիրիա, այլ Սոչիից տեղափոխվեր Մոսկվա, նույնիսկ Ուկրաինայում ցնծություն չէր լինի կամ ավելի մեղմ կլիներ:
Ի դեպ՝ Ուկրաինայի մասին. հեղաշրջումից հետո ոտքի չկանգնող, սեփական տարածի սուվերենությունը կորցրած երկրի սինդրոմին հարիր քայլեր է կատարում: Սկսել են հրճվել ռուսական ինքնաթիռի կործանմումից հետո, հանուն արդարության նշեմ, որ առողջ մարդիկ կան դեռ այնտեղ, բայց նրանց ձայնը չի լսվում: Արևմուտքի ձգտող Ուկրաինան այդպես էլ չհասկացավ, որ կենդանական հրճվանքը չի արևմուտքի կայացման հիմքը:
Ուկրաինան կշարունակի տարածքներ կորցնել, մոտ ապագայում Դոմբասն էլ իրենցը չի լինի մեկ պարզ պատճառով՝ հրճվանքը հարիր է թույլ, իրենցից ոչինչ չներկայացնող երկրներին ու ժողովուրդներին:
Թերևս իմ համար նույնքան ցավալի կլիներ, եթե մեր հարևան Ադրբեջանի ինքնաթիռն էլ անիմաստ պայմաններում կործանվեր, ու թռիչքի ուղղությունը բնավ կապ չունի: Դրանով էլ մենք հաղթող ենք ու դրանով էլ մենք ժամանակին կարողացանք վերականգնել մեր երկրի տարածքի մի մասը: Ադրբեջանն էլ է ուրախանում մեր մահերից, նրանք էլ ոչնչի չեն հասնի: