Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը


12:37 , 26 դեկտեմբեր, 2016

58876Araratnews.am-ը գրում է.

52 տարեկան հասակում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։

Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոնը ծնվել էր 1964 թվականի հուլիսի 16-ին Երեւանում: Նա միջազգային գրոսմայստեր կոչում էր ստացել 1993-ին: Աշոտ Անաստասյանը 6 անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատային Օլիմպիադայի: Այս տարվա հուլիսին նա Գերմանիայի Դրեզդեն քաղաքում դարձել էր աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն: