03:32 , 26 դեկտեմբեր, 2016
BBC News-ի հաղորդմամբ՝ 53 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը: Ոստիկանությունը հայտնում է, որ երգչին մահացած գտել են Մեծ Բրիտանիայի իր տանը:
2011 թ.-ին երգիչը թոքաբորբով մեկ անգամ արդեն հոսպիտալացվել էր, ինչի հետևանքով հետաձգել էր իր համերգային շրջագայությունը:
Ջորջ Մայքլը ծնվել էր 1963 թ.-ին, Լոնդոնում: Երաժշտական կարիերան սկսել է 1980-ականներին, Wham խմբի շրջանակներում:
Հետաքրքրական է, որ երգիչը մահացել է Սուրբ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Այս լուրից հետո երգչի երկրպագուները միանգամից հիշեցին Wham խմբի հայտնի «Վերջին Սուրբ ծնունդ» երգը:
Եվս մեկ անգամ հիշենք այդ գեղեցիկ կատարումը.