Հայերը չափազանց մեծ ներդրում ունեն համաշխարհային ավիացիայի զարգացման գործում


14:09 , 25 դեկտեմբեր, 2016

Image may contain: sky, cloud and outdoorՀայերը չափազանց մեծ ներդրում ունեն համաշխարհային ավիացիայի զարգացման գործում: Այսօրվանից երբեմն-երբեմն կներկայացնենք մի քանի անհատների անունները և ստեղծած թռչող սարքերն ու տեխնիկական միջոցները:
Այսպիսով՝ 
1930թթ. ԽՍՀՄ-ում ևս լայնածավալ աշխատանքներ էին տարվում այսպես կոչված հեռակառավարվող ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ, դրանք ժամանակակից ԱԹՍ-ների նախատիպերն էին: Նման մի նախագիծ էր նաև արդեն հնացող, բայց մեծ «ТБ-3» ռմբակոծիչի անօդաչու տարբերակը: Այս նախագիծը ղեկավարում էր հայազգի կոնստրուկտոր Ռուբեն Գրիգորիի Չաչիկյանը, որի նախագիծը բարձր էր գնահատում տաղանդավոր զորահրամանատար Մ.Տուխաչևսկին: Ցավոք, սակայն նախագիծը մինչև վերջ կյանքի չկոցվեց: Այս նախագիծը սակայն մեծանուն հայորդու միակ գործը չէր: ԱՆվանի գիտնականը հետագայում դարձավ ԽՍՀՄ-ում եզակի` թռիչքների կառավարման տեխնոլոգիաների «Մարս» ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը: Իր տեսական աշխատանքները մինչև օրս օգտագործվում են ավիացիայի և տիեզերագնացության մեջ: Այս ինստիտուն է ստեղծել աշխարհում առաջին անգամ տիեզերք արձակված բազմակի օգտագործման ավտոմատ մաքոքի` «Բուրանի» կառավարման համակարգը:

Image may contain: 1 person, close-up