Շրի-Լանկայում հավաքել են աշխարհի ամենամեծ արհեստական եղևնին


13:40 , 25 դեկտեմբեր, 2016

Искусственная ёлкаՇրի-Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ Կոլոմբո քաղաքում հավաքել են աշխարհի ամենամեծ արհեստական եղևնին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Եղևնին պատրաստված է պողպատե ձողերով և մետաղալարով՝ ծածկված 1 մլն նկարված կոներով ու հարյուր հազարավոր տոնական լույսերով: Եղևնու բարձրությունը 73 մ է:

Գաղափարի հեղինակները նշում են, որ ցանկացել են ստեղծել տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորհրդանիշ:

Նրանց խոսքով՝ իրենք արդեն Գինեսի ռեկորդրների գրքում եղևնին որպես ամենաբարձրն աշխարհում ներառելու հայտ են ներկայացրել:

Ներկայիս ռեկորդակիրը 2015 թ. չինական Գուանչժոուում կանգնեցված 53-մետրանոց եղևնին է:

Елка в Коломбо