Հակառակարոդը գիշերը կրկին խախտել է հրադադարը. ՊԲ-ն զերծ է մնացել պատասխան գործողություններից


13:00 , 25 դեկտեմբեր, 2016


Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան  400 կրակոց:

ԻՆչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: