06:49 , 25 դեկտեմբեր, 2016168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ առաջվա նման կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Մեսսին լավագույնն է. դա վստահաբար այդպես է: Նա գիտի՝ ինչպես խաղալ, խփել, և կարողանում է թիմակիցներին ավելի լավը դարձնել: Նա միշտ տեղում է: Ես հարգում եմ մյուս ֆուտբոլիստներին, հատկապես Կրիշտիանո Ռոնալդուին, ի դեպ, շնորհավորում եմ նրան «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ, սակայն Մեսսին գտնվում է այլ մակարդակում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը: