Louis Vuitton-ը լյուքս դասի տուփեր է ստեղծել Ծննդյան տոների առթիվ


04:52 , 25 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Image result

Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը փաթեթավորման տուփերի հավաքածու է թողարկել Սուրբծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին: Այդ մասին,  դեկտեմբերի 21-ին հայտնել Է Luxurylaunches-ը:

Շարքում, որն ստացել է Fantasy boxes անվանումը, տեղ են գտել մի քանի մոդելներ, յուրաքանչյուրն ստեղծվել է անհատական ոճով: Օրինակ, տուփերից մեկն արտաքինով հիշեցնում Է մագնիտոլա, իսկ մյուսը՝ փոքրիկ արկղերով սեյֆ:

Louis Vuitton ընկերությունը 1854 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայում՝ սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից:

Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է: