«Արաքս»-ը տարածաշրջանի տեխնոլոգիապես ամենազարգացած թռչնաֆաբրիկան է


16:55 , 5 մարտ, 2013

Վերջին շրջանում թռչնամսի և ձվի շուկայում ահագնացող տեղեկությունները, որ շուկայում առկա է վտանգավոր մթերք, ահազանգ էին ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպեսզի ստուգայցեր սկսեն դեպի Հայաստանի թռչնաֆաբրիկաներ:

Այս այցը դեպի «Արաքս» թռչնաֆաբրիկա նպատակ ուներ ստուգել արտադրության սանիտարահիգիենիկ պայմանները, անձամբ տեսնել արտադրական գործընթացները, ստանալ սպառիչ պատասխաններ:

Բարեբախտաբար «Արաքս» թռչնաֆաբրիկայում լաբորատոր ստուգումները իրականացվում են պարտադիր կարգով, և խստագույնս պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները:

Նորագույն տեխնոլոգիանների և գերժամանակակից սարքավորումների շնորհիվ մարդու գործոնը այստեղ հասցված է նվազագույնի, որը հաճելիորեն զարմացնում է:

Կարելի է ասել, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատվով ներկայացավ և գերազանց գնահատական ստացավ շրջայցի մասնակիցների կողմից:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանը պատասխանեց մեր հնչեցրած մի քանի հարցերին:

- Կարո՞ղ եք նշել առանցքային նվաճումներ, որ գրանցել է Ձեր թռչնաֆաբրիկան:

- Երկու անգամ` 2003 և 2011 թ Մոսկվայի «Куринный король» ցուցահանդեսում արժանացել ենք մրցանակների, այդ թվում 2011 թ.- ին` Гран При: 2008, 2009, 2010 թ-ներին «Արաքս» թռչնաֆաբրիկան նվաճել է «Տարվա ապրանքատեսակ» մրցանակները` ձվի, թռչնամսի և կիսաֆաբրիկատների համար: Ամենը չեմ հիշի:

- Ինչպե՞ս եք ապահովում արտադրանքի անվտանգությունը:

- Նախ հիգիենիկ պայմաններով և լաբորատոր ստուգումներով, բայց շատ կարևոր դեր ունեն նաև մեր ժամանակակից սարքավորումները՝ գերմանական EMF, Big Dutchman, հոլանդական VDL, Pas Reform, Staalkat, ավստրիական Schaller: Սրանք արտասահմանյան ամենաճանաչված ընկերությունների տեխնոլոգիաներն են:

- Պարոն Մակարյան, այսօր շրջանառվում են լուրեր, որ Զատկին ընդառաջ սպասվում են թանկացումներ, ի՞նչն է թանկացման պատճառ հանդիսանում, և որքանո՞վ է այն արդարացված:

- Ես իրավասու եմ խոսել միայն մեր թռչնաֆաբրիկայի անունից և վստահեցնում եմ ձեզ, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան, չնայած կերի թանկացմանը, չի թանկացնի իր ապրանքները և մեր սպառողները կշարունակեն օգտվել մեր արտադրանքից նույն սակագներով:

Որպես այցի ամփոփում կարելի է նշել, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան, որը զբաղվում է ձվի, թռչնամսի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ, իրոք բարեխղճորեն կատարում է հասարակության առաջ ստանձնած իր պարտավորությունները: Գերժամանակակից հոսքագծերով զինված ֆաբրիկան տարածաշրջանում միակ ընկերությունն է, որը օգտագործում է եվրոպական ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ: