Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել


23:43 , 24 դեկտեմբեր, 2016
Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվելAysor.am-ը գրում է.
 Դաղստանի Շամիլյան շրջանում, նախնական տվյալի համաձայն, զինված ընդհարման արդյունքում երկու գրոհային է ոչնչացվել: Այս մասին ТАСС-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
 «Դաղստանի Շամիլյան շրջանի Տելետլ գյուղի ծայրամասում օպերատիվ գործողություններ իրականացնելու ժամանակ ուժայինները ենթադրյալ գրոհայիններ են հայտնաբերել: Զինված ընդհարման արդյունքում սպանվել է երկու զինված տղամարդ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են», - պատմել է զրուցակիցը:
 Զինյալների ինքնությունը պարզվել է: Նրանք են Շամիլյան հանցավոր խմբավորման ղեկավար Իբրահիմ Ամիրովը և այդ խմբավորման անդամ Համզաթափանդի Մագոմեդովը: