Էրդողանը ծրագրում է Թրամփի հետ քննարկել Սիրիայում անվտանգ գոտու ստեղծումը


20:20 , 24 դեկտեմբեր, 2016
trump-erdogan-composite

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումը քննարկելու իր ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը:
 «Մենք պետք է Սիրիայում ահաբեկիչներից ազատ, գոտի, անվտանգ գոտի, նաև ոչ թռիչքային գոտի ստեղծենք»,- ասել է նա:
 Էրդողանը նաև նշել է, որ ծրագրում է այս հարցը քննարկել ԱՄՆ նոր ղեկավարության հետ այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո: