Մահացել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպանը
20:30 , 24 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
84 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը:
Վլադիմիր Ստուպիշինը եղել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992թ․ մարտից մինչեւ 1994 թ․ սեպտեմբեր։ Հանդիսանում էր պատմական եւ իրավաբանական գիտությունների դոկտոր: