ՀԱԿ-ը՝ որպես դաշինք, կորցրել է իր պահը, և ելման դիրքին վերադառնալն այլևս անհնար է


16:00 , 5 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

ԱԺ-ում ընթացող խորհրդակցությունների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը առաջարկել է 4 խմբակցությունների հավանությանն արժանացած ընտրական համակարգի բարեփոխումների փաթեթի ընդունումը, ապա անմիջապես նախագահական ընտրությունների անցկացումը (դրան պետք է հետևի խորհրդարանական ընտրությունների անցկացումը):
Իհարկե, կարելի է վերլուծել ՀԱԿ առաջարկությունները ընտրական համակարգի բարեփոխումների փաթեթի հարցով կամ ուսումնասիրել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նրանց փաստարկները, սակայն նոր նախագահական ընտրությունների անցկացման թեմայի բարձրացումը բացարձակ անհասկանալի է: Մանավանդ, որ դրա մասին բարձրաձայնում է մի ուժ, ով 15 օր առաջ տեղի ունեցած ընտրություններին չի մասնակցել (հասարակության գերակշիռ հատվածի համար անհասկանալի պատճառաբանությամբ): ՀԱԿ-ը՝ որպես դաշինք, կորցրել է իր պահը, միգուցե պատմական, և այդ ելման դիրքին վերադառնալն այլևս անհնար է թվում: