Հալեպում կրկին պայթյուններ են հնչել


13:32 , 24 դեկտեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

Հալեպում կրկին ավիահարվածներ են տեղի ունեցել. այս մասին հայտնել է BBC-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են քաղաքի հարավային, հարավ-արեւմտյան եւ արևմտյան ծայրամասերին: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ պայթյունները առաջինն էին, որ որոտացել էին քաղաքում ապստամբների հեռանալուց հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ սիրիական կառավարական ուժերի զինվորականները ահաբեկիչներից մաքրել են քաղաքի վերջին շրջանները:

Զինվորականները և ապստամբները վնասազերծել են Ֆիդրոուս շրջանի վերջին ահաբեկիչներին և վերահսկողություն են սահմանել արևելյան Հալեպի վրա: