12:54 , 24 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6 հազար մարդ ձյան առատ տեղումների և քամու պատճառով ստիպված է եղել երկու օր գիշերել «Նոր Տիտոսե» օդանավակայանում. հաղորդում է Ria.ru-ն:
1966 թվականից ի վեր առաջին անգամ այստեղ տեղումները գերազանցել են 90 սմ-ը: «Նոր Տիտոսե» օդանավակայանում, ընդհանուր առմամբ, 287 չվերթ է հետաձգվել:
Օդանավակայանում ծածկոցների և տաք իրերի պակաս է եղել: Աշխատակազմն օգնության խնդրանքով դիմել է ինքնապաշտպանության ուժերին, որոնք ծածկոցներ և քնապարկեր են տրամադրել: