14:50 , 5 մարտ, 2013
Չգիտեմ՝ արժե՞ ուրախանալ, թե՞ ընդհակառակը, բայց այսօրվա վրա նշանակված ԱԳՆ շենքի աճուրդը չեղյալ է հայտարարվել, քանզի ոչ մի հայտ չի ներկայացվել։ Եթե հիշում եք, սրանից մի երկու ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ Կառավարությունը համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը 50 միլիոն դոլարով վաճառել անկասկած մշակութային մեծ արժեք ներկայացնող այս շինությունը։ Արդյունքում, երևի վախենալով ռեզոնանսից կամ էլ ինչ-որ այլ անհայտ պատճառներով, գործարքը չեղյալ համարվեց ինչից հետո տարածվեց հայտարարություն աճուրդի անցկացման մասին՝ 51 270 840 դոլար մեկնարկային գնով, բայց ինչպես արդեն նշեցի, ոչ մի դիմում չի ստացվել։ Ուստի, կարելի է անել երկու հետևություն՝ կա´մ շենքը վաճառելու մասին որոշումը այլևս ակտուալ չէ, կա´մ ընդհանրապես չեղյալ է հայտարարվել, կա´մ էլ պարարտ հող են նախապատրաստում, որպեսզի արագ ու անաղմուկ, էժանով նաղդեն՝ գնա։
Կարծում եմ, որ Փակ շուկայի օրինակը բոլորիս աչքերի առաջ է ու հստակորեն ցույց է տալիս, որ նման կառույցները երբեք ու ոչ մի պարագայում չի կարելի վստահել մասնավոր ձեռքերը՝ հերը կանիծեն, չնայած մեր մշակնախից՝ մասնավորապես ու կառավարությունից՝ ընդհանրապես, ամեն մի վատություն էլ սպասելի է։