Գերմանիայի ՆԳՆ-ն ահաբեկչության սպառնալիքը բարձր է գնահատել


05:43 , 24 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Բեռլինում Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող Անիս Ամրիի ոչնչացումից հետո Գերմանիայի համար ահաբեկչական սպառնալիքը, ցավոք, բարձր է մնում, այն չի վերացել։

Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի՝ լրագրողների հետ ունեցած զրույցին:

«Այս հաջողված հետաքննությունից հետո, ահաբեկչական սպառնալիքը Գերմանիայի համար, ցավոք, բարձր է մնում»,- ասել է Մեզյերը։