11:22 , 27 մարտ, 2012
Հայ ազգս քնում և արթնանում է հաջորդ պոռնո-սկանդալի սպասումներով...Ինձ արթեն թվում է, որ դա մարդկանց մի խմբի մոտ դարձել է մի տեսակ ներքին պահանջմունք...Եվ այդ տիպին պատկանող մարդիկ կարող են ուրախանալ, քանի որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ստացել են նոր թեմա` առաջին հայկական պոռնո կայքը, որի «նպատակն» էր փողոցային մարմնավաճառությունը համացանց տեղափոխելը: Մեկ մամուլը ողողում են կայքի բացումը ԱՄՈԹ և հայ ազգին չսազական համարող հոդվածները, հետո կայքի փակման և դրա ետևում կանգնած մարդկանց ձերբակալման մասին լուրերը, դրանց հաջորդեց ադմինիստատորների` անգրագետ լրագրողներին ուղղված հայտարարությունը...հիմա էլ 1lur.am-ում կարդում եմ, թե ինչպես է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել , որ ինքը ստեղծել է armgirls.am անվամբ ինտերնետային կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես և հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Կայքում զետեղված կոնտակտների տեր կանանցից ոմանք հրավիրվել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ կապ ունեն կայքի հետ։ Ոստիկանությունում նրանք հերքել են իրենց և կայքի հեղինակ 22-ամյա Անդրանիկ Հ.-ի միջեւ կապը՝ հավաստիացնելով, որ նկարներները կամ հեռախոսահամարները կայքում տեղադրված են եղել առանց իրենց գիտության...