Յուրի Լուժկովը հրատապ կարգով հոսպիտալացվել է
00:30 , 24 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հոսպիտալացվել է,- հաղորդում էVesti.ru-ն: Vesti–ի փոխանցմամբ Լուժկովն իրեն վատ է զգացել այսօր ցերեկը։Մոսկվայի նախկին քաղաքապետը 80 տարեկան է։ Հրատապ կարգով ռեանիմատոլոգների բրիգադ են կանչել։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։