23:08 , 23 դեկտեմբեր, 2016
2017 թվականին կշարունակվի Գյումրի քաղաքի բնակարանաշինական ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«2017թ-ի պետական բյուջեի միջոցներից այս նպատակով հատկացվել է 560 միլիոն դրամ: 2018 թվականին՝ երկրաշարժից 30 տարի հետո, կլուծվի նաև գյուղական համայնքների խնդիրը»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով Երևանի Ֆիրդուս թաղամասի կառուցապատումը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ թաղամասի մոտ 20 տոկոսում կառուցապատման աշխատանքներ են տարվել: Մոտ 40 տոկոսի վրա նախագծային աշխատանքներ են իրականացվում: «2017 թվականին այս տարածքի կառուցապատումը զգալի առաջընթաց կունենա»,- ասաց Սարգսյանը: