13:48 , 5 մարտ, 2013
Ով ուզում է հասկանալ, թե ինչ են անում ՀՀ քաղաքացու հետ մեր իշխանությունները, մեր «ընդդիմությունը», գերտերությունները, օտարերկրյա դիտորդներն ու տարատեսակ ԶԼՄ-ները, թող դիտի «Թրումանի շոուն» ֆիլմը: Այս ընտրությունների ընթացքում ուղղակի առարկայորեն տեսա այդ բոլորի սերտ համագործակցությունը (թերևս ավելի ճիշտ կլինի դա հանցակցություն որակել, բայց դա էլ ճաշակի հարց է), նրանց միջև եղած դերաբաշխումը շատ հետաքրքրական էր: Բայց այս բեմականացման մեջ թույլ տրվեցին այնպիսի աչք ծակող սայթաքումներ, որ բեմադրիչների փոխարեն դրանց համար ես ինքս եմ անհարմար ու վատ զգում: Մեր այս հայաստանյան շոուն կշարունակվի ևս մոտ մեկ ամիս, իսկ ես բոլոր հետաքրքրվածներին սրտանց խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը` իսկապես հաճույք կստանան և, գուցե, ինչ-որ բաներ նորովի կտեսնեն:
Шоу Трумана - смотреть онлайн
gidonline.ru
Смотрите онлайн фильм Шоу Трумана в хорошем качестве и совершенно бесплатно!