Ռուսաստանում մի խումբ մարդիկ անտիֆրիզ են խմել ու մահացել


18:36 , 23 դեկտեմբեր, 2016
Ռուսաստանում մի խումբ մարդիկ անտիֆրիզ են խմել ու մահացելShamshyan.com-ը գրում է.
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
 Հաղորդվում է, որ զոհերից մեկն աշխատել է կենցաղային թափոնների ոչնչացման ընկերությունում։ Հայտնաբերելով հեղուկով լի ապակյա տարան՝ վերջինս որոշել է, որ այն հնարավոր է խմել և հեղուկը հյուրասիրել է ընկերներին։
 Շուտով անտիֆրիզ խմողների մոտ առաջացել են միևնույն ախտանիշները՝ սրտխառնոց, թուլություն, շնչառության դժվարացում։ Տղամարդկանց կյանքը փրկել չի հաջողվել։ Քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Նախնական տեղեկություններով՝ հեղուկը հակասառուցիչ է եղել։