Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն


18:00 , 23 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.
«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
 Երևանի   քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: