Հալեպում ղողանջել են եկեղեցիների զանգերը՝ ավետելով քաղաքի հաղթանակը
17:24 , 23 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Երեկ երեկոյան Հալեպի ապահով, խաղաղ ու ահաբեկիչներից ազատագրված լինելու մասին հայտարարությունից հետո քաղաքի բնակիչները փողոցներում և հրապարակներում զանգվածային հավաքներով, ուրախության կանչերով տոնել են հաղթանակը:
Ըստ «Գանձասար-ի՝ նույն վայրկյաններին Հալեպի մզկիթները փառաբանության աղոթք են բարձրացրել առ Աստված, իսկ եկեղեցիների զանգերը ղողանջել են՝ ավետելով Հալեպի հաղթանակը: