Շուտով հայկական քաղաքական դաշտ կներթափանցի «ազգափրկիչների» նոր ցիկլոն
16:54 , 23 դեկտեմբեր, 2016
Շուտով հայկական քաղաքական դաշտ կներթափանցի «ազգափրկիչների» նոր ցիկլոն։ Սպասում են տեղումներ մուտիտների տեսքով, օդի ջերմաստիճանը կլինի բնակլիմայական նորմայից ցածր։
Մարզերում սպասվում է արդարության նվազում, տեղ-տեղ կզգացվեն 5000-անոցի տեսքով անձրևներ։
Բնակչությանը խորհուրդ է տրվում «ազգափրկիչներին» լսել խիստ անհրաժեշտության դեպքում ու ականջները մաքրել ռետինե մաքրիչներով՝ նոր հիմարություններով լցնելու նպատակով։