«Վերնիսաժի» տոնական ամփոփիչ հաղորդումը լի է հաղթանակներով


19:00 , 23 դեկտեմբեր, 2016

Տոնական «Վերնիսաժի» հյուրասրահում այս անգամ ամփոփիչ թողարկումն էր, որտեղ հյուրընկալվել էին Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Աղավնի Եղիազարյանը, Անկախության սերունդ համահայաստանյան նվագախմբի ալտահար Եղիա Անսուրյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ Հայկոն:

Այս տարի աշխարհի կենտրոնում Հայաստանն էր, տարին առանձնացավ հաղթանակներով և նվաճումներով: Եռօրյա պատմական այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալեց Ավրորայի հերոսներին, ովքեր օգնում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող փոքրիկներին և կարիքավորներին: Այս և այլ կարևոր իրադարձությունների մասին է պատմում «Վերնիսաժի»  տոնական հաղորդումը:

«Տարին սկսեցի եվրոպական մրցումներով, չեմ կարող ասել, որ փայլուն ներկայացա, բայց արեցի այն, ինչ ինձանից պահանջվում էր» ,- նշեց Նազիկ Ավդալյանը: Կարեն Գիլոյանը Նազիկի հաղթանակի տեսանյութից հետո տաղավարում կրկին հուզվեց՝ չկարողանալով զսպել արցունքները:

Հաղորդման մյուս հետաքրքիր դրվագներն ու պատմությունները «Վերնիսաժի» եթերում կլինեն դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 20:40-ին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի