15:29 , 23 դեկտեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Իսպանական «AS» պարբերականը լայնավածալ հոդվածում անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հոդվածի խորագիրն է. «Մխիթարյանի զարմանահրաշ ճանապարհորդությունը. ողբերգական կորստից մինչև «Երազանքների թատրոն»:
«Այժմ Մխիթարյանի տունն «Օլդ Տրաֆորդն» է` «Երազանքների թատրոնը»: Ներկայումս նրա երազանքը կատարվել է, սակայն ի՞նչ նրա հայրը կմտածեր Հենրիխի զարմանահրաշ ճանապարհորդության մասին:
Ինչպես վերջերս Մխիթարյանն ասել է. «Երբ կանգնում եք «Օլդ Տրաֆորդի» խոտածածկին, դա միայն դաշտ չէ, դա բեմ է: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այստեղ, կարծում եմ` նա կհպարտանար ինձնով»: