15:22 , 23 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Լիբիայում Airbus A320 մարդատար օդանավ են զավթել. այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը:
Times of Malta պարբերականի տվյալներով՝ խոսքըAfriqiyah Airways ավիաընկերությանը պատկանող օդանավի մասին, որում գտնվում է 118 մարդ: Օդանավը թռիչք է կատարել Սաբհա քաղաքից դեպի Տրիպոլի:
Առևանգողները ստիպել են, որ օդանավը վայրէջք կատարի Մալթայում: