Մի քիչ չափազանցված է խոսել Ռոհանիի այցի լուրջ արդյունքների մասին
13:55 , 23 դեկտեմբեր, 2016
Մի քիչ չափազանցված է խոսել Ռոհանիի այցի լուրջ արդյունքների մասին թե՛ քաղաքական ու տարածաշրջանային և թե՛ տնտեսական կոմունիկացիոն պլաններոււմ: Այդ այցը լուրջ արդյունքների ապահովման նախադրյալներ ստեղծեց, ուղղություններ ամրագրեց: Իրական արդյունքների մասին կարելի է խոսել, թերևս, հաջորդ տարի, Աստծո հաջողությամբ, ՀՀ նախագահի արդեն համաձայնեցված Իրան կատարելիք այցի ժամանակ: Մինչ այդ պետք աշխատել, աշխատել, աշխատել, ընդ որում՝ ոչ միչայն իրանական, այլ նաև ռուսական ու վրացական կողմերի հետ: Աբխազական երկաթուղու բացումը պետք է վերադարձնել օրակարգ: Եթե ՀՀ նախագահի՝ Իրան կատարելիք այդ այցի ժամանակ էլ է խոսք գնալու միայն լավ ցանկությունների ու համագործակցության ուղղությունների մասին, պետք է մոռանալ իրանական պոտենցիալն օգտագործելու մասին: Առաջին հերթին դա չի ների Իրանը: