13:46 , 23 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Իրկուտսկում սպիրտ պարունակող կեղծ «Բոյարիշնիկից» թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, ընդհանուր առմամբ, 122 մարդ է տուժել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անմելով շրջանի Առողջապահության նախարարությանը:
ՆԳՆ-ի տվյալով՝ 4 օրվա ընթացքում Իրկուտսկում ավելի քան 22 հազար լիտր ալկոհոլ է առգրավվել, որը վաճառվել է օրենսդրության խախտմամբ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ ոստիկանները տասը հազար շիշ «Բոյարիշնիկ» են հայտնաբերել տներից մեկի նկուղում:
Իրկուտսկում զանգվածային թունավորման դեպքն արձանագրվել է հանգստյան օրերին: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Քրեական գործի հետաքննության շրջանակում 12 մարդ է ձերբակալվել՝ անհատ ձեռներեցներ և նրանց աշխատակիցները, մանրածախ վաճառքով զբաղվողներ: