Երկու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի. Կալաշնիկովը՝ ՌԴ-Ադրբեջան համագործակցության մասին


12:42 , 23 դեկտեմբեր, 2016

Երկու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի. Կալաշնիկովը՝ ՌԴ-Ադրբեջան համագործակցության մասինAysor.am-ը գրում է.

Երկու երկներ երբեք չեն կարող համագործակցել՝ ելնելով երրորդ երկրի շահերից, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով երեկ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ի շահ Հայաստանի։

«Ես այս հարցին միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել և կարող եմ ասել, որ երկրու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ դրանով չվնասես նաև  երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», - ասաց նա։

Կոլաշնիկովը նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է հասկանա՝ թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց  միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է։