Ստամբուլում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով 31 մարդ է ձերբակալվել


12:22 , 23 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Ստամբուլի հանրապետական դատախազությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել է 31 մարդ: Եվս 10 կասկածյալի ձերբակալել չի հաջողվել, քանի որ նրանք իրենց հասցեներում չեն եղել: