«Փաստ». Փակ հանդիպում` Ծառուկյանի մոտ


07:55 , 23 դեկտեմբեր, 2016

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստի» աղբյուրների տվյալներով` երեկ Գագիկ Ծառուկյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում, որտեղ Ծառուկյանը քննարկել է իր` քաղաքականություն վերադառնալ–չվերադառնալու հարցը:

Մեր տվյալներով` խորհրդակցությանը քիչ մարդ է ներկա եղել: Միայն նրանք, ում հետ նա ցանկացել է կիսել իր մտադրությունները: Մենք պարզեցինք միայն, որ հանդիպման ֆորմատը քաղաքական չի եղել, և դրան մասնակցել են նաև Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: