Մոսկվայում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը


19:00 , 22 դեկտեմբեր, 2016
14b3a8c734837a51c2484235c4c64207

 Մոսկվայում մահացել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի թոռը: 80-ամյա Եվգենի Ջուղաշվիլիի մահվան մասին հաղորդում է RIA Novosti-ին` վկայակոչելով շտապօգնության տեղեկատվական ծառայությունը:
 Եվգենի Ջուղաշվիլին ծնվել է 1936 թվականին`Իոսիֆ Ստալինի ավագ որդի Յակովի ընտանիքում, որը մահացել է 1943թ․ գերմանական համակենտրոնացման ճամբարում։
 Նշվում է, որ Ջուղաշվիլիի մահվան պատճառը դեռևս անհայտ է: