Զինվորները փրկել են Սելիմի լեռնանցքում արգելափակված քաղաքացիներին


10:40 , 5 մարտ, 2013

Գիշերը տեղացած առատ ձյան պատճառով Սելիմի լեռնանցքի տարբեր հատվածներում մի քանի մեքենաներով արգելափակվել էին մոտ 40 քաղաքացիներ: Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, մարդկանց իրավիճակը բավական ծանր կլիներ, եթե նրանց օգնության չհասնեին ՊՆ երկրորդ և չորրորդ կորպուսների առանձին ստորաբաժանումների զինվորները, որոնք ամբողջ գիշեր ռազմական ծանր տեխնիկայի միջոցով փրկարարական աշխատանքներ են իրականացրել:

Կից նյութն`այստեղ