Թե ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանա՝ Տեր-Պետրոսյանը միանա իրեն


10:25 , 5 մարտ, 2013

Շա՜տ բարձր մի պաշտոնյա մի անգամ ինձ հրավիրեց աշխատանքի: Պիտի լինեի իր խորհրդականը ներքաղաքական հարցերում: Բայց պայման դրեց՝
-Պիտի չիմանան, որ իմ խորհրդականն ես. աշխատելու ես ստվերում:
- Ինչու՞,- հարցրի:
-Որովհետև բոլորը քեզ ճանաչում են, իսկ ինձ՝ դեռ ոչ: Եվ շատերը կմտածեն, որ այդ ե՛ս եմ քո մոտ աշխատում, և ոչ թե դու՛ իմ մոտ: