«Microsoft»-ը 927մլն ԱՄՆ դոլարի գործարք է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ


05:36 , 22 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Օրերս հանրահայտ «Microsoft» ընկերությունը, կարելի է ասել, որ մեծ հաջողություն է գրանցել:

Մասնավորապես, ընկերությունը  927մլն ԱՄՆ դոլարի գործարք է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ: Այս մասին գրում է Offshoreview.eu կայքին:

Դեռևս 2016 թվականի փետրվարին, «Microsoft»-ը ստացել էր պայմանագիր ԱՄՆ ՊՆ-ից, համաձայն որի՝ Microsoft-ն առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է ԱՄՆ պաշտպանության նախարարության չորս միլիոն աշխատակիցներին «Windows 10» օպերացիոն համակարգ տրամադրի: