Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մոտակա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում հնարավոր է նորեկների ձեռքբերման համար ծախսի 213 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:
Անգլիական ակումբի գլխավոր նպատակներն են լինելու «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը, «Բենֆիկա»-ի պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Նելսոն Սեմեդուն, ինչպես նաև «Մոնակո»-ի կիսապաշտպան Տեմուա Բակայոկոն:
Աղբյուրի տեղեկություններով, Գրիզմանին, Բակայոկոյին և Սեմեդուին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել ամռանը, այն դեպքում, երբ Լինդելոֆը հնարավոր է անգլիական ակումբ տեղափոխվի հունվարին: