Ադրբեջանի իշխանությունները, արդեն քանի տարի է, փորձում են կանխարգելել Հասան Ռոհանիի այցը Հայաստան


03:55 , 22 դեկտեմբեր, 2016
Image result for ռոհանիի այցը հայաստանԱդրբեջանի իշխանությունները, արդեն քանի տարի է, փորձում են կանխարգելել Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Տարածաշրջանի համար կարևորություն ներկայացնող այդ այցի չկայացման համար Իլհամ Ալիևի ռեժիմը բազմաթիվ նախագծերով ու շահավետ ծրագրերով փորձել է «կաշառել» իրանական կողմին, բայց ապարդյուն... Տարածաշրջանում պատմական անցյալ ունեցող ժողովրդների համար խորթ է քոչվորների մտածելակերպը:
Փաստացի՝ Իրանի նախագահը իր այցով ապացուցեց, որ երկու երկրների ազգային և պետական շահը չի կարող տեղիք տալ որևէ «շահավետ» կարճաժամկետ նախագծի:
Ադրբեջանցիները միշտ փորձում են ներկայացնել, որ Հայաստանին շրջափակման մեջ են պահում՝ այդ քաղաքականության համար գովերգելով սեփական իշխանություններին: Այդտեղ հարց է առաջանում՝ այդ շրջափակումը մե՞ր, թե՞ ադրբեջանցիների վրա է թանկ նստում: