23:37 , 21 դեկտեմբեր, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրկուտսկում «Բոյարիշնիկից» թունավորվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 62-ի։
Տվյալ գործով ձերբակալվել է 12 մարդ։ Ռուսաստանի շրջաններում ստուգումներ են անցկացվում, վաճառքից հանում են սպիրտ պարունակող հեղուկը։ Իրկուտսկում «Բոյարիշնիկ» կեղծ սպիրտ պարունակող միջոցից զանգվածային թունավորում գրանցվել էր հանգստյան օրերին։
Քննիչները հարուցել են քրեական գործ, հայտնաբերվել է արտադրանքի պահեստը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ թունավորվածների ընդհանուր թիվը կազմել է 107։