Իրեն սպառած քաղաքի մասին


09:14 , 5 մարտ, 2013

-Ան, նախկինիս հիմիկվա ընկերուհու նախկինի ընկերուհու նախկինը իմ սիրածն ա ։Չ
-բա որ վեցով մի տեղ գնաք, հին դասավորությա՞մբ եք նստելու, թե նոր ։Դ

Իմ հարցն իհարկե ինձ բացեց, բայց էս վիճակը ահագին տխուր ա։  Հայաստանը երջանիկ լինելու համար շատ ա փոքր։
Հնարավորությունները քիչ են։

Մի անգամ գրել եմ, որ էն ժողովրդական խոսքը, թե կարեւորը որակն ա, ոչ թե քանակը, հավանաբար ամենասխալ պնդումներից մեկն ա։ Որակը օդից չի ստացվում։ Որակն ու քանակը փոխկապակցված են։

Օրինակ վերցնենք սոց․ հարցումները։ Մի բան ա տաս մարդուց իննի կարծիքը նույնը լինի, մի ուրիշ բան ա հարյուրից իննսունինը, լրիվ մեկ այլ բան ա տասը հազարից ինը հազարինը։ Չնայած համամասնությունը (10-ից 9-ը) նույնն ա, բայց տասը հազար հարցվածներից ստացած պատկերն ավելի հավաստի ա։

Իսկ Հայաստանում չկա լավ որակ ապահովելու համար անհրաժեշտ հնարավորությունների մեծ քանակ։ Ամեն ինչ կենտրոնացած ա Երեւանում, Երեւանում էլ ով որքան կարողացել, փորձել ա։ Քաղաքը քարացած ա․ նույն դեմքերը, նույն իրադարձությունները, նույն խոսակցություններն ու խնդիրները, նույն կենցաղը։ Էստեղ ամեն բան կամ արդեն եղել ա, կամ չի եղել ու չի էլ լինելու։

Էն սահմանը, որից հետո ամեն ինչ արդեն նույնն ա դառնում, Երեւանը շատ վաղուց արդեն հատել ա։  Իսկ իրեն սպառած, ոչ մի նոր բան չառաջարկող, կանխատեսելի քաղաքը շատ անհարմար վայր ա երջանիկ լինելու համար։

Եսիմ, զարմացրեք ինձ։