Դանակահարություն Խաղա Դոն փողոցում. երկու երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել


12:49 , 21 դեկտեմբեր, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Նախօերին մայրաքաղաքի Խաղա Դոն փողոցում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ դանակահարվել են երկու երիտասարդ:

Դեպքից հետո նրանք երկուսն էլ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանից մեկը վնասվածք է ստացել կրծքավանդակի և ազդրի շրջանում, իսկ մյուսը միայն ձախ ազդրի շրջանում:

Երկուսն էլ 21 տարեկան են և Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: