05:53 , 21 դեկտեմբեր, 2016
Լեհական TVN24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Գերմանիան պատասխանատվություն չի կրում ԵՄ-ում փախստականների հոսքի համար, քանի որ Բեռլինը պատասխանատու չէ միավորման արտաքին սահմանի համար.
«Մենք միգրացիոն ճգնաժամի հենց մեկնարկից խոսել ենք այն մասին, որ առանցքային հարցը արտաքին սահմանների վրա վերահսկողություն հաստատելն է, որպեսզի հնարավոր լինի մեր սահմանների հատումը վերահսկելը։
Միգրացիոն ճգնաժամի աղբյուրը ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող հակամարտություններն են, և ոչ թե եվրոպացի որևէ քաղաքական գործչի դիրքորոշումը։ Եվրոպան պատով շրջապատելու թեզիսն անընդունելի է»։