Համացանցում է հայտնվել տեսանյութ՝ ինչպես է թուրք ոստիկանը պատրաստվում ՌԴ դեսպանի սպանությանը
00:48 , 21 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Համացանցում է հայտնվել Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը ցույց տվող ևս մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մարդասպանը պատրաստվում հարձակմանը:
Տեսանյութը հրապարակվել է ռուսական НТВ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ երիտասարդ ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը հարձակման ընթացքում 11 անգամ կրակել է դեսպանի ուղղությամբ, նրա արձակած փամփուշտներից 9-ը հայտնաբերվել է դեսպան Անդրեյ Կառլովի մարմնի վրա: Հայտնի է, որ մարդասպանը կրակել է 9x19 տրամաչափի Canik տեսակի ատրճանակից (պահունակի տարողունակությունը 15+1, 18+1, 20+1):