21:02 , 4 մարտ, 2013
Այո՛, ես ամուսնացա, բայց ոչ նրա համար, որ սիրում էի, այլ նրա համար, որ մոռանայի ու մոռացության մատնեի բոլոր այն հիշողությունները, որ կապված էին քեզ հետ, ես ամուսնացա, որ լռեցնեմ բոլորին, բայց ոչ հոգուս ճիչը:
Ես ամուսնացել էի, և արդեն մեկ ամիս էր: Բայց ամեն անգամ, երբ ամուսինս դիպչում էր ինձ, ես քեզ էի զգում, երբ համբուրում էր` ես քեզ էի ուզում համբուրել: Ու ամեն անգամ ատում էի ինքս ինձ, որ իզուր ամուսնուս կյանքն եմ խորտակում, չէ՞ որ իմը վաղուց խորտակված էր: Սիրուց ավել ու պակաս ինձ ոչինչ պետք չէր, ես ունեի այդ, իսկ դու... Թեև գիտեմ, որ դու էլ ունես ու հիմա էլ, բայց ես ամուսնացել եմ, դու լավ գիտես, որ երջանիկ չեմ, բայց քեզ ուրիշ աղջիկ էր սազում, նա, ով կլիներ քո կինը, երբեք ինձ նման չէր կարող լինել, ես ուրիշ էի, ուրիշ աշխարհից, ինձ բոլորովին չէր հուզում, թե ինչ են մտածում ոմանք, երբ տեսնում են ինձ ու քեզ միասին, իսկ քեզ ու քո նման տղաներին փառքն էր հետաքրքրում ու միայն Փառքը, որը դու ստացար ու էլ վերջ, կատարվեցին քո բոլոր երազանքները, իսկ գոնե մեկ անգամ ինձ հարցրե՞լ ես, ես երջանի՞կ եմ հիմա, այս նոր կյանքում, դե բնականաբար քեզ շատ է հուզում, բայց պատասխանս կշշմեցնի քեզ, այո՛ երջանիկ եմ. քանի որ ապրում եմ մի մարդու հետ, ով ինձ ուզում է օգնել, նա երբեք ինձ չի լքի իմ դժվար պահերին, նա բարի է, ուժեղ և ինքնավստահ, բայց նրան մի բան է պակասում միայն այս կյանքում՝ իմ սերը, ես իմ սերը տվել եմ քեզ անվերադարձ և ետ չեմ էլ ուզում անգամ հիմա:
Ես տարված էի իմ սուտ ու կեղծ մտքերով, երբ ամուսինս ձայն տվեց:
-Սիրելիս, հյութդ պատրաստ է, արի խոհանոց:
-Գիտես, որ ես չեմ սիրում, երբ ինձ սիրելիս ես ասում, ինչո՞ւ ես ամեն անգամ կրկնում դա, դու գիտես, որ վերքիս վրա ասես աղ ես լցնում ամեն անգամ այդ բառը ասելիս...
-Իսկ ես արդեն հոգնե՛լ եմ, երբ ինչ ասում եմ, նրան է հիշեցնում, ես մեղավոր չե՛մ, որ ես էլ, նա էլ հայերեն ենք խոսում և բառապաշարներս էլ համապատախանում են, բավակա´ն է...
Ամուսինս շարունակում էր բարձր բղավել ինձ վրա, կարծես այս ամբողջ ժամանակահատվածում սպասում էր այս պահին, որ արտահայտեր իր ունեցած զզվանքը իմ հիշողությունների և այն միակի հանդեպ, որին ես ամբողջ կյանքս փորձում էի մոռանալ: Ես դուրս եկա խոհանոցից և փակվեցի իմ սենյակում, ամբողջ մարմնով դողում էի ու լաց էի լինում, այնպես էի լացում կարծես այն օրը, երբ դու ինձ թողեցիր, իսկ ես իմ անճարակությունից լացում էի, քանի որ ոչինչ անել չէի կարող:
Անցավ մի քանի ժամ, և ես արդեն պառկել էի, քանի որ ուժասպառ էի եղել լաց լինելուց:
-Ներիր հա՞, ես չէի ուզում քեզ վիրավորել, պարզապես հոգնել եմ, ինձ էլ հակացիր, անդադար նրան ես հիշում, իսկ ես փորձում եմ ամեն ինչ անել, որ դու մոռանաս, բայց...
-Այդ դու ինձ ներիր, որ կարողանում ես ինձ նման կամակորին ու եսասերին հանդուրժել, գիտեմ՝ դժվար է ինձ հետ, բայց քեզ հարգում եմ նրա համար, որ դու ինձ այնքան ես սիրում, որ ներում ու փորձում ես հասկանալ, թեև ես ինքս ինձ էլ չեմ կարողանում հասկանալ:
-Գիտե՞ս, արի այսպես անենք, դու գոնե փորձիր այսօր ժպտալ, լա՞վ, և մենք միասին դուրս գանք զբոսանքի:
Ես համաձայնվեցի, և մենք դուրս եկանք զբոսնելու:
Քայլում էինք, և ես կարծես ինձ սկսեցի լավ զգալ ու ժպտում էի հաճախակի: Հանկարծ ամուսնուս հայացքի մեջ փոփոխություն զգացի, կարծես սառել էր նրա հայացքը: Մինչ ուզում էի հարցնել, թե ինչ է պատահել, դու արդեն իմ առջև կանգնած էիր, ես ոչինչ չէի հասկանում, ինձ թվաց, թե հերթական հալուցինացիաներն են: Բայց դու սեղմեցիր ձեռքս, և ես զգացի քո ամբողջ ուժը:Ամուսինս հրեց քեզ և բղավելով ասաց.
-Հեռու՛ մնա կնոջիցս:
Բայց ես չդիմացա և ասացի.
-Ես այսքան ժամանակ քեզ էի սպասում, գիտեմ քեզ հետ իմ կյանքը դժոխքից էլ վատ է լինելու, բայց ես պատրաստ եմ դժոխքում ապրել, սակայն երջանիկ...
Ու ես ամուր գրկեցի քեզ, և հեռացանք երկուսս էլ՝ մշուշի մեջ թողնելով իմ արդեն նախկին ամուսնուն...
Գիտեմ՝ ինձ շատերդ կդատապարտեք, բայց ես իմ երջանկությունը միայն նրա մեջ և նրա հետ էի տեսնում, իսկ ամուսնուս ես երբեք էլ չէի կարող երջանկացնել: Հետագայում երբ ես ու դու փոքրիկի էինք սպասում, մեր երջանիկ դժոխքում, ես իմացա, որ նա էլ է ամուսնացել...