Ադրբեջանում ուժեղացվել է ՌԴ դեսպանատան վերահսկողությունը


18:23 , 20 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.
Ռուսական Ռիա Նովոստին փոխանցում է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո Բաքվում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ուժեղացվել է:
 Լուրը գործակալությանն հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
 «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է: Ես հավատում եմ Ադրբեջանին և հավատում եմ, որ ինձ հետ այստեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է դեսպանը: