23:11 , 20 դեկտեմբեր, 2016Մարդ արարածները ջանք չեն խնայում կատարելություն ստեղծելու համար։ Այս դրույթը շարունակում են ապացուցել աշխարհի արվեստագետները, որոնք բրոնզից, մարմարից, կավից հրաշագեղ քանդակներ են կերտում։ Միայն նայեք արվեստի այս գործերին. անհնար է հավատալը, որ սառը քարը կարող է վերածվել տաք, «կենդանի» մարմնի։
Ձեզ ենք ներկայացնում ամենահրաշալի նմուշները, որոնցով միայն հիանալ է հարկավոր։

«Պրոսերպինայի բռնությունը», մարմար, բարձրությունը՝ 295 սմ։ Գտնվում է Բորգեսի ցուցասրահում, Հռոմ։
Գիան Լորենցո Բերնինին ստեղծել է արվեստի այս գործը, երբ 23 տարեկան էր՝ 1621 թ.։ «Ես ինձ եմ ենթարկեցրել մարմարը և այն այնպես նուրբ դարձրել, ինչպիսին մեղրամոմն է»։

«Համեստություն», մարմար, 1752։ Գտնվում է Կապելա Սանսևերոյում, Նեապոլ։
Անտոնիո Կորադինին է հեղինակը։ Սա Ռեյմոնդո արքայազնի մոր գերեզմանի հուշարձանն է։ Վերջինս իր որդուն ծնելիս զոհել է ինքն իրեն։

«Amor and Psyche», մարմար, 1800-1803, բարձրությունը՝ 155 սմ։
Հեղինակը Անտոնիո Կանովան է։

«Ես գեղեցիկ եմ. դժոխքի դարպասները», մարմար, 1880։ Գտնվում է Cimitero monumentale di Staglieno, Ջենովայում։
Հեղինակը Օգյուստ Ռոդենն է։

Մարմարե գերեզմանաքարը գտնվում է Ստագլիենոյում, Ջենովա։ Այն բացվել է 1851 թ. և հայտնի է իր հրաշագեղ հուշարձաններով, սարկոֆագներով։

Ստագլիենոյում գտնվող քանդակների մեծ մասը ստեղծվել է իտալացի արտիստների կողմից, 19-րդ դարում։

«Ծածկված կույսը», մարմար, 19-րդ դարի կեսեր։
Կույս Մարիի քանդակի հեղինակը Ջիովանի Ստրազան է։


«Pietà», մարմար, բարձրությունը՝ 174 սմ։ Գտնվում է Սբ. Պետրոսի տաճարում, Վատիկան։
Հեղինակը Միքելանջելո Բուոնարոտին է։ Նա 24 տարեկան է եղել սա ստեղծելիս։

«Մերժվածը», կավ, 2008։
Հեղինակը՝ Ֆիլիպ Ֆարոտը, աշխատում է կավով, մարմարով և բրոնզով։ Նա դիմաքանդակներ ստեղծելու անփոխարինելի վարպետ է։

«Օրհնված Լուդովիկա Ալբերտոնին»
Գերեզմանի հուշարձան է Հռոմի San Francesco a Ripa-ի եկեղեցում։ Հեղինակը Լորենցո Բերնինին է։

«Հուսահատություն», 1868։
Հեղինակը Ժեն-Ժոզեֆ Պերոդն է։ Քանդակը ցուցադրվել է Լուվրի թանգարանում։

«Երեք շնորհներ», մարմար, բարձրությունը՝ 182 սմ, 1813-1816։ Գտնվում է Էրմիտաժի թանգարանում, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան։
Հեղինակը Անտոնիո Կանովան է։