14:48 , 20 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակն է սեպ խրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովը նշել է, որ խոսքը գնում է նաև այն հարաբերությունների մասին, որոնք թույլ են տալիս միավորել ջանքերը` սիրիական հակամարտության կարգավորման համար:
Պեսկովի խոսքերով` ռուսական օպերատիվ-քննչական խումբն արդեն ժամանել է Անկարա` սպանությունը հետաքննելու համար: