13:20 , 20 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ՌԴ ուժային գերատեսչությունների օպերատիվ–քննչական խումբը երեքշաբթի մեկնում է Թուրքիա Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը քննելու համար, փոխանցում է РИА Новости–ն՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին։
«Երեքշաբթի ռուսական ուժային կառույցների աշխատակիցներով հատուկ օդանավը Անկարա է մեկնում»,– ասել է աղբյուրը: Խմբի կազմում են նաև բժիշկներ ու հոգեբաններ։
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի ժամանակ։ Հարձակումից հետո դեսպանին հիվանդանոց էին տեղափոխել, 40 րոպե անց բժիշկները հայտնել էին նրա մահվան մասին։
Կառլովի սպանությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուժեղացնել Թուրքիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը։