11:16 , 20 դեկտեմբեր, 2016
PanARMENIAN.Net-ը գրում է.
Դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Բեռլինում` զոհվել է 12 մարդ, ևս 48-ը տուժել է: Բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց:
Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է:
Բեռլինում խստացվել են անվտանգության միջոցները: